Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը երկու մասնակից ունենք

Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը երկու մասնակից ունենք

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից:

Այդ մասին հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Կանանց երիտասարդների պայքարում Հայաստանը կներկայացնի 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը: Այս քաշային ծանրորդների մրցաշարը կմեկնարկի մայիսի 5-ին` գիշերը 01:00-ին:

Իսկ ժամը 03:30-ին տղամարդկանց պատանիների պայքարում հանդես կգա +102 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը: