«Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր»․ «Գարուն ա» ֆիլմը՝ Մադրիդի կինոփառատոնին (ֆոտո)

«Լավագույն գեղարվեստական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր»․ «Գարուն ա» ֆիլմը՝ Մադրիդի կինոփառատոնին (ֆոտո)

News.am-ը գրում է․

Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը շարունակում է հաջողություններ գրանցել միջազգային կինոփառատոններում։

Այս անգամ ֆիլմը ներկայացվել է Մադրիդի կինոփառատոնին՝ արժանանալով երկու մրցանակաի՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։

Անցյալ տարվա ընթացքում ֆիլմը ներկայացվել է բազմաթիվ կինոփառատոնների եւ բազմաթիվ մրցանակներ շահել։

Հիշեցնենք, որ այն էկրաններ է բարձրացել 2022 թվականի մարտի 1-ին։ Ֆիլմը պատմում է արցախյան քառօրյա պատերազմի ընթացքում փոփոխվող ճակատագրերի, ընտանիքի, սիրո եւ հայրենիքի գերագույն արժեք լինելու մասին։