Հայաստանը ՄՔԴ-ի լիիրավ անդամ կդառնա 2024 թվականի փետրվարի 1-ից

Երևանը պաշտոնապես ներկայացրել է Հռոմի ստատուտի վավերացումը հաստատող փաստաթղթերը և 2024 թվականի փետրվարի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Հայտնել է ՄՔԴ մամուլի ծառայությունը։
«Հայաստանը կդառնա 124-րդ մասնակից-պետությունը և 19-րդ երկիրն Արևելյան Եվրոպայի խմբից»,- հայտնել է կառույցը։
ՄՔԴ-ն նշել է, որ հայաստանյան կողմը փոխանցել է փաստաթղթերը, «որոնք հաստատում են, որ Հայաստանը հետադարձ ժամկետով ընդունում է դատարանի իրավասությունը 2021 թվականի մայիսի 10-ից»։