Սուպերֆուդ․ ամենահզոր կանաչին, որն աջակցում է սրտանոթային համակարգին, մարսողությանը

Սուպերֆուդ․ ամենահզոր կանաչին, որն աջակցում է սրտանոթային համակարգին, մարսողությանը

Կեյլը կամ քեյլը (kale) Հայաստանում համեմատաբար նոր մշակաբույս է, շատերի համար անծանոթ:

Սակայն արդեն մի քանի տարի է, մեր ֆերմերները հաջողությամբ աճեցնում են Արեւմուտքում, հատկապես՝ ԱՄՆ-ում շատ սիրված այս կաղամբազգին, որն իր անթիվ-անհամար օգտակար հատկությունների շնորհիվ համարվում է, այսպես կոչված, «սուպերֆուդ»: Այս կաղամբն ավելի շատ նման է թրթնջուկի և սավոյայի կաղամբի խառնուրդին: Թերևս դրա պատճառով կարող եք դրանով գրեթե ամեն ինչ պատրաստել:

Քեյլն ունի շատ վիտամիններ և օգտակար տարրեր, ավելի շատ, քան բրոկկոլիում և սպանախում: Այն իրականում համեղ է և ունի շատ լայն խոհարարական հնարավորություններ։ Այն կարելի է ուտել հում վիճակում և պարզապես դնել աղցանի մեջ, կամ ավելացնել սմուզիներին։

Աջակցում է սրտանոթային համակարգին։ Մանրաթելի, հակաօքսիդանտների և առողջությանը նպաստող վիտամինների առկայությունը կաղամբը դարձնում է սրտի համար օգտակար։

Բարելավված մարսողություն։ Կաղամբի բարձր մանրաթելային պարունակությունը նպաստում է մարսողության կարգավորմանը և նվազեցնում է փորկապության ռիսկը։

Աջակցում է իմունային համակարգին։ Կաղամբը հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է, որոնք օգնում են ամրապնդել իմունային համակարգը և օգնել մարմնին դիմակայել վիրուսներին. սա հատկապես կարևոր է այն ժամանակահատվածներում, երբ սուր շնչառական վիրուսային վարակների դեպքերը մեծանում են: