Իլհամ Ալիևը գոհ է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան էդգար Ղազարյանը:Նա, մասնավորապես, գրել է.
«Վերջերս մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարական ամառանոցում մեծ խնջույք է կազմակերպվել՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մասնակցությամբ՝ նշելու համար պատգամավոր ընտրվելու մեկ տարին և ամփոփելու իրենց գործունեությունը։ Պարզվում է, թե որն է եղել խնջույքի հիմնական առիթը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհ է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորների՝ հանուն Ադրբեջանի իրականացրած աշխատանքից և մատուցած ծառայություններից։ Այդ մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել է Եվրախորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ՝ նշելով․ «Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի խորհրդարանը»։