Մասնագետը խոսել է հալվայի անսպասելի առողջարար հատկությունների մասին

Մասնագետը խոսել է հալվայի անսպասելի առողջարար հատկությունների մասին

Շատերի սիրելի դելիկատեսը՝ հալվան, առողջարար է, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ և ճարպաթթուներ: Ասել է կենսաբան Իրինա Լյալինան NEWS.ru-ի հետ զրույցում։

Մասնագետն ասել է, որ հալվան պատրաստվում է աղացած քունջութից, արևածաղկի և կտավատի սերմերից, ընկույզից, այս աղանդերը հարուստ է սպիտակուցներով, վիտամիններով ու հանքանյութերով։ 

Բաից այդ, հալվան պարունակում է մագնեզիում, երկաթ ու կալցիում, առողջ ճարպաթթուներ ու հակաօքսիդանտներ։ Վերջիններս նվազեցնում են բորբոքումն օրգանիզմում ու նպաստում սրտի առողջությանը։

Լյալինան վստահեցրել է, որ հալվան մանրաթելի աղբյուր է, որը նորմալացնում է աղիների աշխատանքը, ուստի հատկապես օգտակար է տարեցների համար։ Բացի այդ, այս աղանդերը պարունակում է վիտամին E:

Մասնագետը նշել է, որ գետնանուշի հալվան պարունակում է սիլիցիում, որն անհրաժեշտ է ատամներին ու ջլերին։ Իսկ կտավատի սերմի հալվան օգնում է ամրացնել սիրտը և արյունատար անոթները։