Ավարայրի ճակատամարտի տպավորություն ԱԺ-ում ոչ մի թեկնածուի քննարկման ժամանակ չի եղել. Արսեն Թորոսյան

Տիկին Հարությունյան, դուք ինչ-որ բան շփոթում եք, այստեղ հակամարտող կողմեր չկան, ես լսում էի կողմեր: Մենք ունենք թեկնածուներ միայն, և Ավարայրի ճակատամարտի տպավորություն ԱԺ-ում ոչ մի թեկնածուի քննարկման ժամանակ չի եղել։  Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Կոռուպցիայի կանխարգելումն ու Հայկուհի Հովհաննիսյանը ոնց-որ հոմանիշներ լինեն, հենց այդ տպավորությունն է ստեղծվում, մարդ-ինստիտուտ, բայց դուք իրար հակասում եք։ Եթե այստեղ լիներ մի թեկնածու, ով իր հայտարարագիրն այնքան սխալներով ա լրացրել, որ կասկած ա հարուցում՝ արդյոք ընդհանրապես տիրապետո՞ւմ է գործին, թե՞ ոչ։ Դուք ո՞նց կվերաբերվեիք այդ թեկնածուին»,- ասաց իշխանական պատգամավորը։

«Թեկնածուն երբևէ բացասական վերաբերմունքի չի արժանացել։ Իմ ասածները բացարձակապես բխում են պրակտիկայից։ Մարդ-ինստիտուտ ձևակերպման մասին կնշեմ, որ ես ինքս մամուլին դիմել եմ նկարների համար»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում