ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի հերթական «հերոսությունը» (տեսանյութ)

ՔՊ-ական Սուրեն Թորոսյանի հերթական «հերոսությունը» (տեսանյութ)

Պարզվում է, Սուրեն Թորոսյանը իր «հերոսություններով» վաղուց է աչքի ընկել:

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը պատմում է, թե ինչպես է օրեր առաջ արցախցի 7-ամյա տղային վիրավորել և մեքենայից դուրս վռնդել։ 

Տեսանյութում ՔՊ-ական նվիրյալ անդամ Թորոսյանը պատմում է, որ տղային առաջարկել է մեքենայով ճանապարհել, որի ընթացքում վերջինս ասել է՝ «Նիկոլ, դավաճան, Արցախը հանձնել է», ինչը զայրացրել է Թորոսյանին։ 

Հիշեցնենք, որ երեկ համացանցի «հերոսը» աչքի էր ընկել մեկ այլ «սխրագործությամբ»՝ ծեծի էր ենթարկել Արագածավան գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Թորոսյանին ձերբակալել են։