Գարեջրի ամենահայտնի խորտիկը կարող է քաղցկեղ առաջացնել․Դիետոլոգ

Սննդաբան Ելենա Սոլոմատինան բացատրել է, թե ինչու ամենահայտնի գարեջրի նախուտեստները կարող են քաղցկեղ առաջացնել, մասնավորապես՝ ստամոքսի քաղցկեղ:
Բժշկի խոսքով՝ որպես կանոն ընդունված է գարեջրի հետ համատեղել շատ աղի մթերքները, օրինակ՝ չորացրած ձուկը, ընկույզը, տարբեր կրեկերները։ Եթե անգամ ձեզ շաբաթը մեկ անգամ նման կերակուր թույլ տաք, առողջական խնդիրներից խուսափել հնարավոր չէ։
Չնայած այն հանգամանքին, որ ձուկն ինքնին շատ առողջարար է և համարվում է գարեջրի «դասական» խորտիկ, արտադրանքի մեջ աղի բարձր պարունակությունը պարզապես զրոյի է հասցնում դրա ողջ սննդային բաղադրությունը, նշել է բժիշկը։ Ելենա Սոլոմատինայի խոսքերը մեջբերում է «Մոսկվան խոսում է» ռադիոկայանը։
Մասնագետը հիշեցրել է, որ նատրիումի ավելցուկը կարող է հանգեցնել արյան ճնշման, այտուցների և երիկամների հետ կապված խնդիրների։ Նա խորհուրդ տվեց որպես գարեջրի խորտիկ ընտրել ծովախեցգետին կամ բնական ընկույզ: Դրանք կարող եք ինքներդ անել, նշել է սննդաբանը։ Հարմար է նաև անյուղ միսը։ Խորհուրդ է տրվում թխել, հովացնել ու կտրատել։
Ելենա Սոլոմատինան հիշեցրել է, որ գարեջուրը ալկոհոլային մթերք է և չարաշահել այն պետք չէ։ Բացի այդ, այս ըմպելիքը հակացուցված է շաքարախտով հիվանդ մարդկանց։