Օրենքով գող Նիկա Դգեբուաձեի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում

Օրենքով գող Նիկա Դգեբուաձեի նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում

Օրենքով գող Նիկա Գագրինսկիի (Դգեբուաձե) նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում, գրել են ԶԼՄ-ները։

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 210.1 հոդվածի համաձայն։ Այն նախատեսում է պատիժ քրեական հիերարխիայում բարձր պաշտոն զբաղեցնելու համար։

Դգեբուաձեն ներգրավված է Սմոլենսկի մարզում կազմակերպված հանցավորության մեջ։ Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։