Հայտնի են Աշտարակի բանկերից մեկում վիրավոր քաղաքացիների տվյալներն ու առողջական վիճակները

Հայտնի են Աշտարակի բանկերից մեկում վիրավոր քաղաքացիների տվյալներն ու առողջական վիճակները

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված 5 քաղաքացիների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար MediaHub.am-ը կապ հաստատեց Աշտարակ ԲԿ, որտեղից մեզ հայտնեցին, որ բանկի կառավարիչի՝ 30-ամյա Հովհաննես Կարապետյանի վիճակը գնահատվում է ծանր, նրան տեղափոխել են Երևան։

Հայտնի են նաև մնացած 4 անձանց տվյալները․

«Լենա Աբրահամյան, վերջինս ուներ թեթև մարմնական վնասվածքներ, նա ստացել է առաջին բուժօգնություն և գնացել է, Չախոյան Հայկ, նրան տեղափոխում են Երևան, Խումարյան Հարություն, նա հաճախորդ է, ով գնացել էր վճարում կատարելու, Մինասյան Արմեն, ով կնոջն էր տարել աշխատանքի, վնասվածք է ստացել գլխի հատվածում, նա ևս առաջին բուժօգնություն է ստացել և գնացել է, Շմավոնյան Լիլիթ` բանկի աշխատող է. բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- հայտնեցին Աշտարակի ԲԿ-ից։

Նշենք, որ բանկի մաքրուհին՝ Խաչատրյան Ռուզաննան մահացել է։ Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ ժամը 09:07-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազաբալոնից արտահոսքը։

Մերի Գևորգյան