Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

31-ամյա տղամարդը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված քաջահավ է որսացել

Blog Image

31-ամյա տղամարդը Հայաստանի Կարմիր գրքում գրանցված քաջահավ է որսացել, նա բերման է ենթարկել, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության ծառայողները հուլիսի 10-ին, ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով։ Նշվում է,ո ր հրացանի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում են եղել: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20։00-ի սահմաններում որսացել է քաջահավ:

31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նշենք, որ անհետացող քաջահավը եգիպտահավերի ընտանիքին պատկանող թռչուն է։ Այն մինչև 1950–ականները լայնորեն տարածված է եղել Արաքսի հովտում և Սևանա լճի ավազանում: Ներկայումս հանդիպում է Սևանա լճում, Սևջուրի հովտում, Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում և Արփի լճում:

Կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին ՀՀ օրենքը քաջահավի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 75 000 դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։

Send