Մեջներից ամենաճիշտ և արժանապատիվ ձևով իրեն պահեց Արթուր Վանեցյանը. Ալեն Սիմոնյան

Խմբակցությունում կարծիք է եղել, որ ձեռք մեկնենք և հնարավորություն տանք ընդդիմությանը վերադառնալ, որին, ճիշտն ասած, անձնապես ես դեմ եմ եղել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ընդդիմության՝ ԱԺ նիստին չներկայանալու մասին։

«Կարող եմ մի բան ասել՝ մեջներից ամենաճիշտ և արժանապատիվ ձևով իրեն պահեց Արթուր Վանեցյանը, որը քաղաքական պատասխանատվությունն իր վրա վերցեց»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստին զուգահեռ մեկնարկել է նաև «Հայաստանի իրական օրակարգը. Հայաստան և Արցախ. անվտանգային ահագնացող սպառնալիքներ» քննարկումը։ Այն  նախաձեռնվել է ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից: Քննարկմանը ներկա են նաև քաղաքական տարբեր գործիչներ, մտավորականներ, փորձագետներ։