Ո՞ր արյան խումբ ունեցող մարդիկ են ծերանում ավելի դանդաղ, քան մյուսները

Ո՞ր արյան խումբ ունեցող մարդիկ են ծերանում ավելի դանդաղ, քան մյուսները

Եվրոպացի գիտնականները պարզել են, որ արյան խումբը կարող է ազդել մարդու արտաքին տեսքի և կյանքի տեւողության վրա։ Իսպանիայում Վալենսիայի համալսարանի աշխատակիցները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 65-ից 90 տարեկան ավելի քան 5000 մարդ, և պարզել են, թե արյան որ խմբի ներկայացուցիչներն են ամենաերկար ապրողները։

Սակայն ամեն ինչ միայն տարիքով չի սահմանափակվել՝ գիտնականները համեմատել են նաև տարբեր տարիքի մարդկանց արտաքինը։ Նրանք պարզել են, որ արյան երրորդ խումբ ունեցող մարդիկ, ովքեր հասել են ծերության, ավելի երիտասարդ տեսք ունեն, քան իրենց հասակակիցները: Գիտնականները կարծում են, որ այս ազդեցությունը բացատրվում է արյան երրորդ խումբ ունեցող մարդկանց մոտ ոսկրածուծի պաշարների ավելի բարձր մակարդակով: Ոսկրածուծը պատասխանատու է նոր բջիջների արտադրության համար, և դրա պաշարները օգնում են նվազեցնել բջիջների վնասը և հետևաբար դանդաղեցնել ծերացման գործընթացը: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ արյան երրորդ խումբ ունեցողները պարտադիր չէ, որ ամենաերկարակյաց մարդիկ լինեն։ Երկարակյաց տիտղոսին ավելի շատ հավակնում են արյան չորրորդ խմբի ներկայացուցիչները, որոնք թեև մյուսներից երիտասարդ չեն երևում, բայց երկար կյանք ունեն։ Այս փաստը հաստատել են նաեւ Վալենսիայի համալսարանի գիտնականները։ Նրանք պարզել են, որ IV խմբի արյուն ունեցող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդություններից, ինսուլտից և քաղցկեղի որոշ տեսակներից մահանալու ավելի քիչ ռիսկ կա: