Ես այսօր էլ իրողության հետ ներդաշնակ չեմ․ Փաշինյան

2018-2019 թվականներին իմ նպատակն էր հասկանալ բանակցային գործընթացը՝ իր բոլոր խնդիրներով և հնարավորություններով։ Այս մասին այսօր քննիչ հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրիշ բան է տեսնել իրողությունը և ուրիշ բան է ներդաշնակվել այդ իրողության հետ, համաձայնվել այդ իրողության հետ, կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Ես այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չեմ, բայց եկել եմ այն եզրակացությանը, որ այս ամենի մասին պետք է բարձրաձայնվի, ես վստահ չեմ, որ քննիչ հանձնաժողովը չլիներ, ես այս մասին այսպիսի համապարփակության կխոսեի»,-ասաց նա՝ ներկայացնելով այն իրողությունը, որ եղել է պատերազմից առաջ, սակայն չի խոսել այդ մասին։

Ըստ նրա՝ քննիչ հանձնաժողովը հարմար տարբերակ է ամբողջը ներկայացնելու․ «Հա, ճիշտ ա, կտոր-կտոր խոսել եմ, զգուշությամբ»,-նշեց Փաշինյանը։