Առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ

Առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ

Առաջին իրավասության Կենտորն և Նորք Մարաշ դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստի ընթացքում պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ կալանքը փոխելու համար: Նշենք նաև, որ փաստաբանը նշել էր նաև, որ տևական ժամանակ է՝ վատացել է Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը: