Տրանսպորտի գինն ավելի բարձր կլինի, քան Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք զարգացած քաղաքներում, այս որոշումից առաջ ուզում են չեզոքացնել ինձ՝ իմանալով իմ դիրքորոշումը տրանսպորտի թանկացման մասին։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, այնպես, ինչպես նախորդ 150 դրամների պայքարի ժամանակ։ Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, ինչպես 2011 թ․ եկան և միացան ինձ և իմ ընկերներին, այնպես էլ հիմա գան ու միանան»,- ասաց Մարությանը։
Մանրամասները՝ տեսանյութում