«Հերոսին թողեք»... միջադեպ Մոսկվա մեկնող ինքնաթիռում (տեսանյութ)

S7 Մոսկվա-Յակուտսկ չվերթի ուղեւորներն աջակցելու են կանգնել ռուս զինծառայողին, ով փետրվարի 24-ին թռչում էր ընտանիքի մոտ, և որին ցանկանում էին հեռացնել ինքնաթիռից։ Իբր այն պատճառով, որ նա հարբած է և անհանգստացնում է մարդկանց։
Երբ ոստիկանները բարձրացել են ինքնաթիռ և ցանկացել իջեցնել զինվորին, մարդիկ ոտքի են կանգնել իրենց տեղերից և խնդրել թողնել վետերանին։ Ասում էին, որ փետրվարի 23-ի պատվին խմել է, բայց ոչ մեկին չի վնասել ու իրեն պարկեշտ է պահել։ Իրավապահները լսել են բոլորին և լքել ինքնաթիռը։ Որից հետո բոլոր ուղեւորները սկսել են ծափահարել։
Տեսանյութը՝ այստեղ