Ումի՞ց ես վկայական ուզում, Ալիևի՞ց․ Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր կայաացած ճեպազրույցի ժամանակ, նախ, զարմացավ, որ լրագրողներին դեռ թողնում են ԱԺ գալ, ապա պատմություն պատմեց․

«1990 թվական․ Վազգեն Սարգսյանը վարչապետ է ու մի առիթով խորհրդակցություն էր, որտեղ նաև գիտնականներ էին հրավիրված ու խոսք գնաց Նոյան տապանի և Արարատ լեռան մասին։ Գիտնականներից մեկն ասում է՝ ներողություն, պարոն վարչապետ, ոնց որ թե այդքան հստակ չի, որ Նոյը եկել է ու իր տապանով հենց Արարատ լեռան վրա է իջել։ Վազգեն Սարգսյանը ձեռքը խփում է սեղանին և ասում՝ բոլա, հերիքա՛։ Ուրիշները իրանց չեղածը իրենց են վերագրում, Նոյը Արարատ լեռից իջել է Դավալու՝ իրենց գյուղը։ Սա է ճիշտը»։ 

Ապա Աղվան Վարդանյանը վերադարձավ մեր օրեր՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի պարամետրերին։ Նկատեց․ «Այդ մարդն ասում է, որ խաղաղության պայմանագրի պարամետրերը մեր ժողովրդի համար կարող են ընդունելի չլինել, բայց հանրաքվե չենք անելու, որը պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Կադաստրի վկայականի մասին է խոսում, Անկախության հանրաքվե, Սահմանադրություն, ՄԱԿ-ի անդամ պետություն՝ ասում է՝ մենք կադաստրի վկայական չունենք։ Ումի՞ց ես վկայական ուզում, Ալիևի՞ց, որովհետև այլ տարբերակ չկա»,-հայտարարեց Աղվան Վարդանյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում