18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել

18-ամյա վարորդը Սևանում «Նիվա»-ով բախվել է ծառին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Խաչիկ Բ.-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Սևան քաղաքի Շահումյան փողոցում ՝ դեռևս անհայտ հանգամանքներում  բախվել է ծառին և գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:


Դեպք վայր են ժամանել նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: