Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են նաև գեղասահքի աշխարհի չեմպիոնները

Վաշինգտոնում կործանված ինքնաթիռում եղել են նաև գեղասահքի աշխարհի չեմպիոնները

Վաշինգտոնում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել են Զույգերով գեղասահքի աշխարհի չեմպիոններ (1994 թ), Ռուսաստանի հավաքականի նախկին անդամներ Եվգենյա Շիշկովան և Վադիմ Նաումովը:

ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ Վաշինգտոնում տեղի ունեցած ավիավթարից ողջ մնացածների մասին տեղեկություն չկան, գրել են ԶԼՄ-ները։

Ուղղաթիռին բախված ինքնաթիռում կարող էր լինել նաև գեղասահորդներ Շիշկովայի և Նաումովի որդին՝ Մաքսիմը։

Տղան մասնակցում էր ԱՄՆ-ի առաջնությանը, որտեղից գեղասահքի թիմը վերադարձի ճանապարհին էր։

Վաշինգտոնում վթարի ենթարկված ինքնաթիռում եղել են առնվազն 14 գեղասահորդներ և նրանց մարզիչները, ասել է ամերիկացի մարզիկ Ջոն Մարավիլլան։

Ինքնաթիռը թռչում էր Վիչիտոյից, որտեղ ընթացել էր ԱՄՆ-ի գեղասահքի առաջնությունը։

ԱՄՆ գեղասահքի ֆեդերացիան հաստատել է, որ ավիաընկերության ինքնաթիռում կարող էին մարզիկներ լինել: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռում ռուս էմիգրանտների երեխաներ են նաև եղել։

Մարզիկների նախնական ցուցակը՝ Էնդրյու Տորգաշեւ, Մաքսիմ Նաումով, Ալիսա Եֆիմովա, Միշա Միտրոֆանով, Քեթի Մակբեթ, Դանիել Պարկման, Քրիստինա Կարեյրա, Էնթոնի Պոնոմարենկո, Ալեքսեյ Շչեպետով, Աննաբել Մորոզով, Արտյոմ Մարկելով, Անտոն Սպիրիդոնով, Դանիլա Սավելիեւ։