Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Կաբաևայի և Պուտինի նախկին կնոջ նկատմամբ

Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը։

Դրանում ընդգրկվել են, մասնավորապես, օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան, որին անվանում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմը, և ՌԴ նախագահի նախկին կինը՝ Լյուդմիլան, որն այժմ կրում է Օչերետնայա ազգանունը։ Այս մասին հայտնում է բրիտանական կառավարության կայքը։

Ընդհանուր առմամբ, նոր պատժամիջոցների ցուցակում ավելացվել է 12 մարդ, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի հարազատները կամ մարդիկ, որոնց բրիտանական իշխանությունները համարում են նրա «մերձավոր շրջապատի» մաս։

Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահի հարազատների՝ գործարարներ Իգոր Պուտինի, Ռոման Պուտինի և Միխայիլ Պուտինի նկատմամբ: