Հանրային խորհուրդը վերակենդանացնում են

Հանրային խորհուրդը վերակենդանացնում են

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ 

Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։

2025 թվականի ապրիլի 10-ից Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված։