Ո՞ւմ է տրվելու պետական պահուստի՝ թանկարժեք քարերի, մետաղների տնօրինումը

ԱԺ-ն քննարկում է «Քրեական դատավարության» օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով՝ նախագծով առաջարկվում է պետական պահուստներում առկա թանկարժեք մետաղների և քարերի համալրման, օտարման և հաշվառման կարգ սահմանել։

«Պետական պահուստի օտարման իրավունքը կտրվի ՏԿԵՆ-ին։ Պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք բնակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հազվագյուտ բնակտորներն են պահվում պետական պահուստում։ Եվ ազգային պահուստի տնօրինումը կտրվի ԿԳՄՍՆ-ին»,- ներկայացրեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։