Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները փոխվե՞լ են

Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները փոխվե՞լ են

«Ռոսպոտրեբնադզորն» առաջարկում է ապրիլի 1-ից չեղարկել կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձելու պահանջը ցամաքային ճանապարհով Ռուսաստան ժամանող ՌԴ և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների քաղաքացիների համար:

Առաջարկվում է նաև հրաժարվել Ռուսաստան ժամանելուն պես Պետական ծառայությունների հարթակում այդ երկրների քաղաքացիների համար հարցաթերթիկի լրացման պահանջից:
«Ռոսպոտրեբնադզորից» հայտնել են, որ փաստաթուղթը նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների անարգել տեղաշարժի համար պայմանների ստեղծմանը սանիտարահամաճարակաբանական պահանջների պահպանման դեպքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը 2015թ. հունվարի 2-ից պաշտոնապես հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: