Ի՞նչ զենքեր կան ռուսական բանակում․ 102–րդ ռազմաբազայում ներկայացվել են ժամանակակից զենքերը

Հայրենիքի պաշտպանի օրը՝ փետրվարի 23-ին, հյուրերի առջև իր դռները  բացեց Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանը, որի տարածքում մեծ տոնակատարություններ տեղի ունեցան։ Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու ժամանակակից ռազմական տեխնիկային, գնահատել հատուկ նշանակության ջոկատի զինվորների հմտությունները, ինչպես նաև ճաշակեցին դաշտային խոհանոցի ուտեստները: Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի զինծառայողները Գյումրում մասնակցեցին Հայրենիքի պաշտպանի օրվա տոնակատարությանը:

Զորամիավորման շարահրապարակում ռազմաբազայի հրամանատարությունը և դիվանագիտական կորպուսի և ուժային կառույցների ներկայացուցիչները, վետերաններն ու Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները շնորհավորական խոսք ուղղեցին զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Ռազմակայանի հրապարակում ցուցադրվեցին սպառազինությունների եւ տեխնիկայի նմուշներ։ Այստեղ ներկայացվել են Т-72 տանկը, «Ստրելա-10» հակաօդային պաշտպանության համակարգը, «Գրադ»-ը, «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցը, «Շիլկա» ինքնագնաց ՀՕՊ-ը, «Տիգր» զրահամեքենան, ինչպես նաև հետեւակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչ, ռադիոլոկացիոն կայան եւ մի շարք հրազենային զենքեր։

Ռազմակայանի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Բեզբորոդովը հյուրերին անձամբ մանրամասն պատմեց յուրաքանչյուր ստորաբաժանման մարտավարական եւ տեխնիկական բնութագրերի մասին։ Հյուրերի թվում էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին։

Ալեքսանդր Նևսկի ռազմաբազայի 102-րդ շքանշանի անձնակազմն այսօր շարունակում է իր հայրերի և պապերի փառավոր ավանդույթները, զորամասի զինծառայողները պատվով են կատարում իրենց մարտական պարտքը։ Նրանցից շատերը պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով։ 

102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները մեծ ներդրում ունեն Հայաստանի Հանրապետության հետ ռազմական համագործակցության հաստատման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի զինված ուժերի համատեղ միջոցառումներին։

Մանրամասները՝ տեսանյութում