Ո՞վ է կամակատար դատավորը․ «Հրապարակ»

Ո՞վ է կամակատար դատավորը․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Երեկ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է վարչապետի որդուն առեւանգելու համար: Եվ չնայած մեղադրյալն ու նրա մերձավոր շրջապատն իշխանությունների պահանջով դադարեցրին նստացույցը, փոխեցին պաշտպաններին` հրաժարվելով արմատական դիրքորոշում ունեցող Ռուբեն Մելիքյանից եւ Վահան Հարությունյանից, եւ դրա դիմաց կալանքը փոխարինվեց տնային կալանքով, սակայն երեկ դատարանը կրկին որոշեց որդեկորույս մորը կալանավորել` 1 ամիս 15 օր ժամկետով։ Իսկ ո՞վ է տխրահռչակ դատավոր Մանվել Շահվերդյանը, ով պապից ավելի կաթոլիկ լինելու սկզբունքով պաշտպանում է Աշոտ Փաշինյանի շահերը:

Ի դեպ, դատավորը, հավանաբար, Աշոտ Փաշինյանի խոսքը` որ իր «մոտեցմամբ, տնային կալանքը կարող է մեղմ հանդիսանալ էս դեպքի համար», համարեց ուղիղ իրեն իջեցված հրահանգ եւ դա լսելով՝ կալանքի որոշում կայացրեց: Ո՞վ է դատավոր Մանվել Շահվերդյանը․ նա նշանակվել է այս իշխանությունների օրոք` 2019 թվականին: Մինչ այդ տարբեր աշխատանքներ է կատարել, անգամ դպրոցում ուսուցիչ է աշխատել: Շահվերդյանը նաեւ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով դատավորն է: Հենց նրա որոշմամբ է Տոնոյանի գործով դատական նիստն անցկացվում դռնփակ եւ երկու ամիսը մեկ անգամ: Ակնհայտ է, որ նրան հրահանգված է դատը ձգել, որովհետեւ նման ապացույցներով մեղադրական դատավճիռ չեն կարող արձակել, իսկ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ Տոնոյանը նստի: Մի անգամ էլ Շահվերդյանի անունը շրջանառվել է «Գագիկ Սողոմոնյան» օգտատիրոջ գործով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: