Մեսիից հետո Արգենտինայի հավաքականը 10 համարի մարզաշապիկ չի ունենա․ ո՞րն է պատճառը

Մեսիից հետո Արգենտինայի հավաքականը 10 համարի մարզաշապիկ չի ունենա․ ո՞րն է պատճառը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսի մարզաշապիկի համարը կհեռացվի:

Այն կհեռացվի Մեսսիի՝ հավաքականի կարիերան ավարտելուն պես։ 36-ամյա աստղն ազգային հավաքականում հանդես է գալիս 10 համարի ներքո։

«Երբ Մեսսին հեռանա ազգային թիմից, ես թույլ չեմ տա, որ նրանից հետո որևէ մեկը կրի 10 համարը։ Նրա պատվին այս թիվը մշտապես հեռացվելու է։ Սա նվազագույնն է, որ կարող ենք անել նրա համար»,- ասել է պաշտոնյան։

«Ինտեր Մայամիի» հարձակվողը հավաքականում է հանդես գալիս 2005 թվականից։ Այդ ընթացքում հավաքականը նվաճել է ԿՈՆՄԵԲՈԼ-ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների, Ամերիկայի և Աշխարհի առաջնությունների գավաթները, Օլիմպիական ոսկե մեդալը։