Ադրբեջանցի մարզիկները Երևանում են

Ադրբեջանցի մարզիկները Երևանում են

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը՝ շուրջ 12 հոգի, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ լրացուցիչ երաշխիքներ ասելով՝ նկատի ունի օդանավակայանում դիմավորելը, ուղեկցելը, հյուրանոցում անվտանգության ներկայացուցիչների աշխատանքն ապահովելը։

Նա նաև նշել է, որ մարզիկները չեն մասնակցելու բացման արարողությանը, իսկ դրոշների շքեթը բոլորովին այլ կերպ է կազմակերպվելու։