Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ․ մանրամասներ
![Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարարի հետ․ մանրամասներ](https://mediahub.am/uploads/images/2024/06/image_750x_667fa9906ad08.jpg)
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։
Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։
Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարություն