Նիժնի Նովգորոդում 10-ամյա տղան բարձրացել է էլեկտրագնացքի վագոն և հոսանքահարվել

Նիժնի Նովգորոդի մարզի Վոլոդարսկի շրջանում դպրոցականը գնացքի տանիքին հոսանքահարվելուց հետո այրվածքներով հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է News.NN պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել Սեյմայի երկաթուղային կայարանում, 10-ամյա տղան բարձրացել է էլեկտրագնացքի վագոն և հոսանքահարվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածը մարմնի 90%-ի այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել Ձերժինսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են ծանր, նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Դեպքի հանգամանքները պարզվում են։