Ուկրաինայում ավելի քան 500 բնակավայր առանց էլեկտրականության է մնացել ամպրոպի պատճառով

Ուկրաինայի ավելի քան 500 բնակավայրեր առանց էլեկտրականության են մնացել ամպրոպի պատճառով, հայտնում է երկրի էներգետիկայի նախարարությունը։
«Այսօր առավոտվա դրությամբ ամպրոպի պատճառով հոսանքազրկված է ավելի քան 500 բնակավայր»,- ասվում է էներգետիկայի նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինայի յոթ շրջաններում ավելի քան 125 հազար բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world