Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեխաները քաղցած էին, ուտելիք կար վեչ, խոխան հո՞ւնց պահեի․ Արցախի շրջափակման զոհերը

Blog Image

Մարտակերտցիներ 6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն, օրեր առաջ էին դժբախտ պատահարի զոհ դարձել: Մայրը գնացել էր խանութներում սնունդ փնտրելու, երեխաներն էլ դուրս էին եկել մորը փնտրելու ...:

Այսօր, մայրն ապրում է միայն ողջ մնացած զավակի համար: Սակայն, նրան կերակրելու հնարավորություն էլ չունի:

Արցախի Հանրային հեռուստաընկերությանը պատմել է, որ տանը ձեթն ավարտվել էր, առանց ձեթ ոչինչ պատրաստել չէր կարող, բացի այդ՝ քնելուց առաջ  երեք տարեկան Լեոն քաղցր թեյ էր խմում։ Տանը և գյուղի խանութներում առաջին անհրաժեշտության այդ ապրանքները չեն եղել, Մայրը՝ Վերա Նարիմանյանը գնացել է Մարտակերտ ուտելիք ձեռք բերելու համար։ Ուշացել է հերթերի պատճառով։ 

Վերան հիմա ապրում է հանուն յոթ տարեկան դստեր։ Այս պահին ի վիճակի չլինելով կերակրել՝ նրան էլ տարել է Ստեփանակերտում գործող գիշերօթիկ հաստատություն։

6 տարեկան Գիտան և 3 տարեկան Լեոն Արցախի Հանրապետության ավելի քան յոթ ամիս շարունակվող շրջափակման զոհերն են։ Շրջափակումը շարունակվում է ...

Տեսանյութն՝ այստեղ

Send