Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ 77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Զոհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, երաժշտասեր հանրությանը։

Աշոտ Զոհրաբյանը հեղինակել է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործություններ՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, «Սերենադ» 13 մենակատարների համար, «Նվիրում Մեծարենցին» կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի համար, «Ritual» 3 ֆլեյտայի համար և այլն։

Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄՆ և այլուր:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ ֆեյսբուքյան պաշտոնական էջից: