Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ կապված Իրանի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների վիրավորական գործողությունների հետ. հայտնում է իրանական IRNA գործակալությունը։

Դեսպանատունը նաև զգուշացրել է երկու երկրների հարաբերությունների վրա նման գործողությունների վնասակար ազդեցության մասին։