Կարմիր, դեղին թե կանաչ. բժիշկը հայտնել է, որ գույնի պղպեղն է ամենաառողջարարը

Կարմիր, դեղին թե կանաչ. բժիշկը հայտնել է, որ գույնի պղպեղն է ամենաառողջարարը

Սննդանյութերի պարունակության ռեկորդակիրը կարմիր բուլղարական պղպեղն է։ Այն պարունակում է ամենից շատ վիտամին C և հակաօքսիդանտ լիկոպեն, որը պաշտպանում է լորձաթաղանթները բորբոքումից, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Դեղին պղպեղը կարող է աջակցել իմունային համակարգին եւ ամրացնել արյունատար անոթները, գրում է Gazeta.Ru-ն։

«Դեղին պղպեղը պարունակում է բավարար քանակությամբ բետա-կարոտին, որն ավելի առաձգական է դարձնում անոթները, պատասխանատու է բջիջների նորացման համար, պաշտպանում է արևայրուքից և դրական է ազդում տեսողության վրա»,- հավելեց բժիշկը։

Միևնույն ժամանակ, կանաչ բուլղարական պղպեղն առանձնանում է մեծ քանակությամբ նյութերով, որոնք ճնշում են պաթոգեն միկրոֆլորան և ապահովում ավելի լավ բջջային շնչառություն։

Սննդաբանը հավելեց, որ առողջ մարդը կարող է ապահով ուտել օրական մեկ փոքր պղպեղի կեսը։