Երկու լավ լուր ունեմ, առաջինը, որ Դանիելին քարշ տվեցի դատարան, երկրորդը՝ Դանիելն ինձ դատի է տվել իրեն վիրավորելու համար․ Բաբայան

Երկու լավ լուր ունեմ, առաջինը, որ Դանիելին քարշ տվեցի դատարան, երկրորդը՝ Դանիելն ինձ դատի է տվել իրեն վիրավորելու համար․ Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան էջում գրել է․

«Երկու լավ լուրի մասին

Քիչ առաջ տեղեկացա, որ Դանիել Իոաննիսյանն ինձ դատի է տվել իրեն վիրավորելու համար։ Պատմությունն այսպիսին է, նա մեզ մեղադրել էր, թե իբր մենք պատերազմի ժամանակ փախել ենք, մինչդեռ, ինչպես արդեն ասել եմ, քրեական գործի շրջանակներում մանրամասն քննությամբ հերքվել է դա։ Ասել էի նաև, որ մեր զորախմբին վստահված բոլոր դիրքերը մեր կողմից պաշտպանվել են այնպես և այնքան ժամանակ, որ մինչ այս պահը այդ դիքերն այն քիչ տարածքներից են, որ մնացել են հայկական հսկողության ներքո։

Այդ ստախոսությունը հրապարակելուց Դանիելն իրեն հատուկ վարպետությամբ փորձել էր խուսափել պատասխանատվությունից և իր այդ ստերը հրապարակելու համար հղում էր կատարել լրատվամիջոցներին (իշխանության ենթակա լրատվամիջոցներն)։ Իրավաբանները գիտեն, որ այդպիսի իրավական հնարքը հենց կիրառվում է այն նպատակով, որ կիրառողը դատարանում ասի, թե դա ինքը չի ասել, այլ՝ այսինչ լրատվամիջոցը, որպեսզի այդպիսով տպավորություն թողնի, թե իբր նա չի ստել։ Իրավաբանները գիտեն նաև, որ նման դեպքերում արդարացված չէ հայց ներկայացնելը, իսկ ոչ իրավական ճանապարհը հստակ է, բայց կիրառելի միայն տղամարդ սուբյեկտների նկատմամբ։ Այս դեպքում որոշեցի նաև չօգտվել ոչ իրավական ձևից, դա էլ կլիներ չարդարացված։

Որոշեցի ոչ ստանդարտ ճանապարհով շարժվել։ Հարցազրույցներից մեկում հայտարարեցի, որ Դանիելին քարշ եմ տալու դատարան և ոչ թե դատի եմ տալու։ Սրանք էականորեն տարբեր երևույթներ են։ Ոչ քառակուսի մտածողություն ունեցող մարդիկ հասկանում են։

Այնուհետև տելեգրամյան ալիքումս կատարեցի մի ծավալուն հրապարակում, որն էլ հենց այ հնարքն էր, ինչով Դանիելին քարշ տվեցի դատարան։ Խոստումս կատարեցի։

Մնացածան արդեն կտեսնեք դատարանում։ Խոստանում եմ, որ շատ հետաքրքիր է լինելու։

Այսպիսով, երկու լավ լուր ունեմ, առաջինը, որ Դանիելին քարշ տվեցի դատարան, երկրորդը՝ Դանիելն ինձ դատի է տվել իրեն վիրավորելու համար։ 

Հ.Գ. Փաստորեն, ըստ Դանիելի, իրեն ոչ թե զրպարտել եմ, այլ՝ ընդամենը վիրավորել։ Իսկ ես բացահայտել էի, թե նա, ըստ մամուլի չհերքված տեղեկությունների, ինչպես է Արցախի անվան տակ յուրացրել պետական միջոցները»։