Զանգվածային անջատում․ երկար ժամանակ ջուր չի լինելու

Զանգվածային անջատում․ երկար ժամանակ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ
վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝  Արշակունյաց 39-71 կենտ, 42-218 զույգ համարների, Գ.Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան, Մայիսի 9-ի, Մխչյան, Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկովի, Եղ.Թադեվոսյան, Գորգագործների փողոցների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Չեխովի փող. 1-30 համարների ջրամատակարարումը: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Վթարային  ջրանջատում Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում ապրիլի 17/18-ին 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 17-ին 09:30-00:00-ն կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: 

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 17-ին 10:00-19:00-ն կդադարեցվի ք.Գորիս Սաթյան, Ա.Բակունց փողոցնրի, Գորիս գյուղի, Մ.Սարյան  17 շենքի ջրամատակարարումը: 

Վթարային  ջրանջատում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ապրիլի 17-ին 
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 17-ին 10:00-21:00-ն կդադարեցվի ք.Սևան Նաիրյան  150-170/40 շենքերի, Սյունյաց փողոցի, Սայաթ-Նովա  15 շենքի, Սարգիս Սևանցու  3 շենքի ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: