Ինձ բռնել են, 4 ամիս պահել, վերջին պահին տուժող են «կպցրել»․ Աշոտյան
Երբ ասում են, որ գործը սարքած է և քաղաքական է, նկատի ունեն բազմաթիվ հանգամանքները։ Հասարակությունը չպետք է մտածի, որ տուժողի հարցը ընթացակարգային հարց է։ Եթե տուժող չկա, իրավական առումով գործ չկա և մեղադրյալ չկա։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Իմ երկրորդ կալանքի ժամանակ տուժող չի եղել, այսինքն ինձ բռնել են, 4 ամիս պահել են, իսկ տուժող չկա ու վերջին պահին տուժող են «կպցրել»։ Այս ամբողջ ընթացքում տուժողի թեման սարքելու ինդուստրիա է աշխատել»,- ասաց Աշոտյանը։
Մանրամասները` տեսանյութում