Հայտնի է, թե ով է փոխարինելու Ժիրինովսկուն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում

Հայտնի է, թե ով է փոխարինելու Ժիրինովսկուն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնում

Լեոնիդ Սլուցկին ուրբաթ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարում ընտրվել է կուսակցության նախագահ:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԼԴԿ Գերագույն խորհրդի ղեկավար Յարոսլավ Նիլովը։

Նրա խոսքով՝ քվեարկության ձայներն արդեն հաշվարկվել են։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մահացել է ապրիլի 6-ին։ Նա 75 տարեկան էր։ Ժիրինովսկին ավելի քան 30 տարի մեծ քաղաքականությունում էր։