Ամերիկացի կինը վիճակախաղով 300 000 դոլար է շահել՝ նշելով իր թոռների տարիքը

ԱՄՆ Հարավային Կառոլինա նահանգի բնակչուհին վիճակախաղով 300 000 դոլար է շահել՝ նշելով իր թոռների տարիքին համապատասխան թվեր, հայտնում է UPI-ն։
Տատիկը Circle K-ից գնել է Palmetto Cash 5 տոմս եւ օգտագործել 2, 4, 13, 16 եւ 21 համարները:
Կինը շոուի աաշխատակիցներին պատմել է, որ այս տարի մի քանի անգամ օգտագործել է թոռների տարիքը։
Նա իմացել է, որ շահած տոմսն ունի, բայց չի իմացել, թե ինչ գումարի:
Կինն ասել է, որ պատրաստվում է պահել իր շահումը: Palmetto Cash 5 տոմսով 300 000 դոլար շահելու հավանականությունը 1-ը 1 405 438-ի է։