Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մոսկվա Սիթիի» մոտ «Գելենվագենը» թռել է հետիոտնային անցումի մեջ․ վարորդը երեկվանից որոնվում է (տեսանյութ)

Blog Image

«Մոսկվա Սիթիի» մերձակայքում սև «Գելենվագենը» թռել է ստորգետնյա հետիոտնային անցում ու շրջվել:

Երեկ կեսօրին Շելեպիխինսկոյե մայրուղում վարորդը կորցրել է կառավարումն ու վայրէջք է կատարել անցումի աստիճանների տանիքին, գրել է SHOT տելեգրամյան ալիքը։

Ականատեսների խոսքով, մեքենայում բացի վարորդից ոչ ոք չի եղել, նա ինքն էլ փախել է դեպքի վայրից, ոստիկաններն այժմ փնտրում են նրան։

Մեքենան պատկանում է 49-ամյա տղամարդու։ Պարզվում է, թե ով է վարել։

Ոչ ոք չի տուժել։ Վարորդի հնարավոր վնասվածքները կպարզվեն, երբ գտնեն նրան։

Տեսանյութն այստեղ

Send