Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Պատմություն, ավանդույթ, խորհրդանիշներ և Արարատ լեռ․ մեր ընտրանու նոր խաղաշապիկի մասին

Blog Image

Macron-ն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունից առաջ ներկայացրել էին մեր ընտրանու նոր խաղաշապիկները։

Կարելի է ասել, որ նոր խաղաշապիկները հաջողություն բերող էին․ մեր հավաքականը երեկ՝ սեպտեմբերի 7-ին, 4։1 հաշվով հաղթեց Լատվիայի ընտրանուն:

«Նոր հավաքածուն բնութագրվում է հայ ազգի գույներով և խորհրդանիշներով: Ինչպես Macron-ի կողմից գործընկեր ֆեդերացիաների համար արտադրվող բոլոր մարզաշապիկները, այնպես էլ Հայաստանի նոր խաղային հավաքածուն էլ պատրաստված է Eco Fabric-ից (պոլիեսթեր նյութ), որն ամբողջությամբ ստացվում է վերամշակված պլաստիկից։

Նոր տնային խաղաշապիկը ունի մուգ կարմիր գույն՝ թևերի եզրերին կարմիր, կապույտ և նարնջագույն դետալներով։ Շապիկի առջևի մասում՝ ներքևում, մի փոքր մուգ կարմիրով պատկերված է Արարատ լեռան ուրվագիծը, Macron Hero-ն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերանշանը տպված են կրծքամասում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Send