Ալեն Սիմոնյանը Արմեն Գևորգյանին կգործուղի Փարիզ

Ալեն Սիմոնյանը Արմեն Գևորգյանին կգործուղի Փարիզ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Փարիզ։ ԱԺ նախագահի կարգադրության մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 5-7-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը։

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին էլ կարգադրել է, որ Գևորգյանի գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Վահե Մակարյան