Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արաբկիրի ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտել. «հերոսը» 28-ամյա երիտասարդ է

Blog Image

Հուլիսի 28-ին, տարբեր ժամերի, ոստիկանություն զանգած քաղաքացիները հայտնել էին իրենց մեքենաների կողային հայելիները գողանալու մասին:

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես, գողացել էին մայրաքաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Ռաֆ 4»-ի, Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Լեքսուսի», Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված «Տոյոտա Քեմրիի», Արամ Խաչատրյան փողոցում կայանված «Սանգյունգ Տիվոկի» կողային հայելիները, իսկ Գյուլբենկյան փողոցում կայանված «Միցուբիշի Պաջերոյի» ապակին կոտրել և գողացել էին արխիվացման 3 արկղ:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունները կատարողի ինքնությունը: 28-ամյա երիտասարդը հուլիսի 30-ին ձերբակալվել, ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

Գողոնը հայտնաբերվել է:

Կատարվում է նախաքննություն:

Send