Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ավտովթար՝ Գյումրիում․ բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն․ կա 3 վիրավոր

Blog Image

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ 


Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով «BMW»-ն փակել է ճանապարհի երթևեկելի գոտին, ինչի համար էլ երթևեկությունը դարձել է միակողմանի։ Պարեկների ճիշտ աշխատանքի շնորհիվ երթևեկությունը կարգավորվել է։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Աղասի Իսահակյանի և օրվա պատասխանատու հերթապահ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պահպանվող հատուկ տարածք։
 

Send