L'Occitane-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

L'Occitane-ը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում

Ֆրանսիական կոսմետիկայի «L'Occitane» ընկերությունը հայտարարել է, որ Ռուսաստանում փակելու է իր բոլոր խանութները, այդ թվում՝ առցանց։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Երկրում առևտրային հարթակների աշխատանքը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է ընկերության տնօրենների խորհրդում:

«Հաշվի առնելով Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման հետևանքով առաջացած մարդկային մեծ տառապանքը և նպատակ ունենալով պաշտպանել մեր աշխատակիցներին ամբողջ աշխարհում պոտենցիալ հանրային ագրեսիայից, մենք որոշում ենք կայացրել փակել խանութներն ու առևտրի վայրերը Ռուսաստանում», - ասվում է ընկերության հայտարարությունում։

Այս հայտարարությունից հետո սոցցանցերում սկսել են քննադատել  «L'Occitane» ընկերությանը,  օգտատերերը կոչ են արել բոյկոտել և այլևս չգնել այդ արտադրանքը: