Երեք ժողովրդական միջոց՝ ստամոքսի և աղիների հետ կապված խնդիրներից ազատվելու համար

Երեք ժողովրդական միջոց՝ ստամոքսի և աղիների հետ կապված խնդիրներից ազատվելու համար

Հաճախ սննդակարգում անառողջ մթերքների ընդգրկումն ու նստակյաց կենսակերպը կարող են հանգեցնել տարբեր առողջական խնդիրների։ Խոսքը, մասնավորապես, փքվածության, ծանրության զգացման մասին է։

Օրգանիզմի համար հնարավոր հետեւանքներից խուսափելու համար կարելի է դիմել ավանդական բժշկության։ Որոշ բնական բաղադրիչներ օգնում են բարելավել մարսողական համակարգի աշխատանքը և նվազեցնել աղիներում գազերի կուտակումը:

1. Մաղադանոս. Այս բանջարեղենն օժտված է կարմինացնող հատկությամբ և օգնում է ազատվել փքվածությունից։ Ապրանքը առավել օգտակար է որպես խմիչքի հիմնական բաղադրիչ: Դրա համար մի բաժակ եռման ջրին ավելացրեք երկու ճաշի գդալ մաղադանոս։ Արգանակը 10 րոպե թրմելուց հետո պետք է ստացված հեղուկը քամել և խմել ուտելուց առաջ. հայտնում է sibkray.ru-ն։

2. Կոճապղպեղով թեյ. Տաք ըմպելիքը նաև օգնում է թեթևացնել փքվածությունը և բարելավել մարսողությունը: Խորհուրդ է տրվում թարմ կոճապղպեղի մի փոքր կտոր կտրատել և ավելացնել մի գավաթ եռացրած ջրի մեջ։ Ինչպես մաղադանոսի թուրմով, ըմպելիքը պետք է եփվի 10-15 րոպե: Քամելուց հետո թեյն անհրաժեշտ է օգտագործել հիմնական կերակուրից առաջ։

3. Սամիթ. Այս բույսը կարելի է օգտագործել որպես ճաշատեսակների հավելում և նաև թեյի տեսքով։ Այն ունի հակասպազմոդիկ հատկություն և նվազեցնում է աղիներում գազերի առաջացումը: