Արգենտինայի թիմը կերկարաձգի համագործակցությունը Լիոնել Սկալոնիի հետ

Արգենտինայի թիմը կերկարաձգի համագործակցությունը Լիոնել Սկալոնիի հետ

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականը կերկարաձգի համագործակցությունը գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։ 44-ամյա մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ավարտը։

Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիան ավարտին է հասցնում նոր պայմանագրի նախապատրաստումը, հաղորդում է TyC Sports-ը։

Սկալոնիի ղեկավարությամբ Արգենտինայի հավաքականի ռեկորդային անպարտելի շարքը հասցրել է 33 հանդիպման։

Նախորդ ռեկորդային անպարտելի շարքը Արգենտինայի հավաքականն ունեցել էր 1991-1993 թվականներին՝ 31 հանդիպում առանց պարտության։