Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Honda»-ն բախվել է «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստներից մեկի ամառանոցի քարե պարսպին

Blog Image

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Բջնի գյուղում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է տան քարե պարսպին և մասամբ փլուզել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդը և վիրավորը մայր ու դուստր են։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ այն տունը, որի քարե պարսպին բախվել է ավտոմեքենան ու վնասել մի հատված, պատկանում է լեգենդար «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներից մեկին։ 
 

Send